Մեր մասին

«Լուսիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին, և ներկայումս հանդիսանում է մի շարք հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում:

 

«Լուսիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հաճախորդների հետ բարեխիղճ և փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու շնորհիվ համարվում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկը:

 

«Լուսիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատում է ավելացված արժեքի հարկի  դաշտում:

 

"INGCO" ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին Չինաստանի Շանհայ քաղաքից ոչ հեռու, Սուչժոու քաղաքում, և արդեն 2006 թվականի դրությամբ ուներ 2000 աշխատակից, իսկ ընկերության համանուն ապրանքանիշով ձեռքի և էլեկտրական գործիքների արտադրանքը ճանաչելի էր գրեթէ ամբողջ աշխարհում:

 

Ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնահերթ է համարում որակյալ արտադրանքի արտադրությունը, ինչի շնորհիվ "BOSCH" և "MAKITA" հանրահայտ ընկերությունները ժամանակին իրենց ապրանքանիշերի արտադրությունը վստահել են "INGCO" ընկերությանը, և դա ներկայանալու լավագույն միջոցն է` տվյալ ոլորտի ցանկացած ընկերության համար:

 

Ընկերությունը ներկայումս արտադրում է ձեռքի և էլեկտրական գործիքների բարձրորակ մեծ տեսականի: "INGCO" Ընկերությունը հավատում է, որ առաջատար համաշխարհային բրենդը կարող է լինել ոչ միայն տնտեսող, այլ նաև հարմար և օգտակար:

 

"INGCO" ընկերությունը մեծ միջոցներ չի ներդնում սեփական ապրանքանիշը գովազդելու համար, փոխարենը կենտրոնանում է արտադրությանը բարձր որակ տալու, և մատչելի գնով իրացնելու վրա:

 

 

INGCO՝ ստեղծիր աշխարհը քո ձեռքերով